Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԼՄԱԹԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 29.03.2022թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի հանդիսավոր նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի մարտի 27-30-ը Ալմաթիում (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
 
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ
Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎ Ազգային ժողովի պատգամավոր
Գուրգեն ԱՐՍԵՆՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Հովհաննես ՆԱԼԲԱՆԴՅԱՆ  Ազգային ժողովի նախագահի խորհրդական
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Սոֆյա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության
միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ
Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի
արարողակարգի վարչության այցերի եւ
ընդունելությունների կազմակերպման
բաժնի առաջատար մասնագետ (մարտի 25-30)
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի
հասարակայնության հետ կապերի եւ
հաղորդակցության վարչության լրատվության
արտադրության բաժնի լուսանկարիչ-
օպերատոր
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի
հասարակայնության հետ կապերի եւ
հաղորդակցության  վարչության
լրատվության արտադրության բաժնի
հեռուստաօպերատոր:

2.  Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Է. Խանզրադյանին՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Երեւան - Թբիլիսի - Ալմաթի - Թբիլիսի - Երեւան), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի (մարտի 27-29՝ 7 անձի, իսկ մարտի 30-ին՝ 11 անձի)՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի  վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի ,Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասինե  Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (4 անձի) վճարումը կատարում է ԱՊՀ ՄԽՎ-ն:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

25.03.2022
Կ-72-Ա