Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 24.03.2022թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. Եվրոպական խորհրդարանի պատգամավորների եւ պաշտոնյաների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով 2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 1-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման ԵՂՈՅԱՆԻՆ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆԻՆ եւ Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Է. Խանզրադյանին՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը (Ա. Եղոյանի՝ Երեւան-Բրյուսել-Մոնակո), օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Ռ. ՌՈՒԲԻՆՅԱՆ

23.03.2022
Կ-68-Ա