Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՍՏԱՆՁՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 09.03.2022թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով եւ 5-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաեւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 7-ի «Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձմանը նվիրված 2022 թվականի մարտի 13-ի հատուկ նիստը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարելու եւ նիստի անցկացման կարգը սահմանելու մասին» ԱԺԽՈ-016-Լ որոշումը՝ կարգադրում եմ.

1. Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձմանը նվիրված 2022 թվականի մարտի 13-ի Ազգային ժողովի հատուկ նիստի անցկացման նախապատրաստական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ծախսերը կատարել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի կողմից հաստատված Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձմանը նվիրված հատուկ նիստի անցկացման ծրագրին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով  Ազգային   ժողովին   հատկացված միջոցների հաշվին:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ կազմակերպել Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձմանը նվիրված 2022 թվականի մարտի 13-ի Ազգային ժողովի հատուկ նիստի անցկացման աշխատանքները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Հ. ԱՐՇԱԿՅԱՆ

07.03.2022
Կ-52-Ա