Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐՄԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՂՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 16.02.2022թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ա.Միրզոյանի հունվարի 31-ի թիվ 1113/3780-22 գրությունը` կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից Ազգային ժողովի աշխատակազմ գործուղված եւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ նշանակված Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ գործուղումը 2022 թվականի փետրվարի 1-ից համարել դադարեցված:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել Ազգային ժողովի աշխատակազմի եւ Ա.Իսրայելյանի միջեւ կնքված 2019 թվականի հուլիսի 12-ի թիվ 276 աշխատանքային պայմանագիրը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Հ. ԱՐՇԱԿՅԱՆ

01.02.2022
Կ-20-Ա