Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՏԻԳՐԱՆ ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 16.02.2022թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ա. Միրզոյանի 2022 թվականի հունվարի 31-ի թիվ 1113/3780-22 գրությունը՝ կարգադրում եմ.

1. 2022 թվականի փետրվարի 14-ից երկու տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից գործուղված Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ նշանակել Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնում:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Հ. ԱՐՇԱԿՅԱՆ

14.02.2022
Կ-25-Ա