Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 18.01.2022թ.

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին եւ 3-րդ հավելվածները` կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ` հայ-չեխական միջխորհրդարանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման, միջազգային խորհրդարանական հարթակներում Արցախյան հակամարտությանը վերաբերող գործընթացներում հայանպաստ գործունեության, ինչպես նաեւ Արցախի անկախության ճանաչմանը նպաստելու համար պարգեւատրել`

1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով`

Յարոմիր ՇՏԵՏԻՆԱՅԻՆ Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով`

Միրոսլավ ՆԵՆՈՒՏԻԼԻՆ Չեխիայի խորհրդարանի Սենատի նախկին անդամ
Զդենկա ՀԱՄՈՒՍՈՎԱՅԻՆ Չեխիայի խորհրդարանի Սենատի նախկին անդամ:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

11.01.2022
Կ-6-Ա