ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 15.11.2021թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի, մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում եւ կայուն զարգացման նպատակները» միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2021 թվականի նոյեմբերի 24-26-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.

Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ
Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (նոյեմբերի 24-27-ը)
Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (նոյեմբերի 24-27-ը)
Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար
Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎ Ազգային ժողովի պատգամավոր (նոյեմբերի 25-ին)
Նարեկ ԶԵՅՆԱԼՅԱՆ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Սոֆյա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ (նոյեմբերի 24-27-ը)
Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի նախագահի օգնական
Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ (նոյեմբերի 22-26-ը)
Արաքսյա ՔՈՉԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր:
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արման Իսրայելյանի, Հակոբ Հաջի-Հակոբյանի եւ Արաքսյա Քոչարյանի՝ Փարիզ-Սանկտ Պետերբուրգ), (Ռուբեն Ռուբինյանի, Վլադիմիր Վարդանյանի, Աշխեն Հայրապետյանի, Ծովինար Խաչատրյանի, Հրայր Քալաշյանի` Փարիզ-Սանկտ Պետերբուրգ-Երեւան), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի (Ռուբեն Ռուբինյանի եւ Վլադիմիր Վարդանյանի՝ նոյեմբերի 25-26-ը), (Ալեն Սիմոնյանի, Հայկ Կոնջորյանի, Արման Իսրայելյանի, Հակոբ Հաջի-Հակոբյանի, Արաքսյա Քոչարյանի՝ նոյեմբերի 25-ի), ինչպես նաեւ գիշերավարձի` (5 անձ) ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Վլադիմիր Վարդանյանի, Հայկ Կոնջորյանի, Ալեքսեյ Սանդիկովի) եւ միայն Ալեքսեյ Սանդիկովի ճանապարհածախսի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

12.11.2021
Կ-175-Ա