ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԲԵԼԳՐԱԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 27.09.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 12-18-ը ներառյալ Բելգրադ (Սերբիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.

Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ (2019 թվականի հոկտեմբերի 12-16-ը ներառյալ)
Լիլիթ ՄԱԿՈՒՆՑ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար
Միքայել ՄԵԼՔՈՒՄՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Աննա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Հովհաննես ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի,երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Սրբուհի ԳՐԻԳՈՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր
Շաքե ԻՍԱՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր
Արման ԲՈՇՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր
Տիգրան ԳԱԼՍՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
Սամվել ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական (2019 թվականի հոկտեմբերի 12-16-ը ներառյալ)
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ (2019 թվականի հոկտեմբերի 12-16-ը ներառյալ)
Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Զաբելա ՂԱԶԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ (2019 թվականի հոկտեմբերի 15-18-ը ներառյալ)
Մուրադ ԹՈՎՄԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ (2019 թվականի հոկտեմբերի 12-16-ը ներառյալ)
Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր (2019 թվականի հոկտեմբերի 12-16-ը ներառյալ):

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

03.09.2019
Կ-240-Ա


07.10.2019 Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ Կ-240-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին