Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 03.08.2021թ.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 90-րդ հոդվածի 5-րդ մասը, 98-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության ութերորդ  գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահից յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունները համարել դադարած:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Գրիգորյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վերջնահաշվարկի կատարումը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

02.08.2021
Կ-99-Ա