Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿՐԱՍՆՈԴԱՐ ԵՎ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 03.06.2021թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. Աշխատանքային այցով 2021 թվականի հունիսի 3-8-ը Կրասնոդար եւ Դոնի Ռոստով (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎԻՆ:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

02.06.2021
Կ-70-Ա