Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի Կ-218-Ա ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի Կ-219-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 22.07.2020թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» Կ-219-Ա կարգադրության 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածում`

1) 20-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «4» թիվը փոխարինել «5» թվով եւ «Ընդամենը» տողի «15» թիվը փոխարինել «16» թվով.

2) 67-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «6» թիվը փոխարինել «7» թվով.

3) 76-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «3» թիվը փոխարինել «2» թվով.

4) 77-րդ կետից հետո լրացնել նոր` 77.1-րդ կետ եւ «Ընդամենը» տողի «42» թիվը փոխարինել «43» թվով.
 
77.1  Կայքի սպասարկման մասնագետ  Քաղաքացիական աշխատանք կատարող  1

5) 112-րդ կետից հետո լրացնել նոր` 112.1-րդ կետ եւ «Ընդամենը» տողի «38» թիվը փոխարինել «39» թվով.
 
112.1  Լուսանկարիչ-օպերատոր  Քաղաքացիական աշխատանք կատարող  1

6) 146-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «2» թիվը փոխարինել «1» թվով եւ «Ընդամենը» տողի «17» թիվը փոխարինել «16» թվով.

7) 196-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով եւ «Ընդամենը» տողի «24» թիվը փոխարինել «25» թվով.

8)  211-րդ եւ 212-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել եւ «Ընդամենը» տողի «23» թիվը փոխարինել «21» թվով.

9) 223-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «3» թիվը փոխարինել «4» թվով.

10) 224-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով եւ «Ընդամենը» տողի «7» թիվը փոխարինել «9» թվով.

11) Վերջին տողի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «600» թիվը փոխարինել «603» թվով:

2. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» Կ-218-Ա կարգադրության 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի`

1) 3.1-րդ գլխում` 5-րդ, 30-րդ եւ 43-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 4.1-րդ գլխում` 22-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 2.2-րդ գլխում` լրացնել նոր 118.1-րդ կետ.

«118.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ,».

4) 3.1-րդ գլխում` լրացնել նոր 37.1-րդ կետ.

«37.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ,».

5) 3.1-րդ գլխում` լրացնել նոր 46.1-րդ կետ.

«46.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի առաջատար մասնագետ,»:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

21.07.2020
Կ-86-Ա