ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 29.06.2026թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածը՝ կարգադրում եմ.
1. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կազմավորման տոնի առթիվ, ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար պետական պահպանության ծառայության աշխատողներին պարգեւատրել Ազգային ժողովի նախագահի հուշանվերով՝ համաձայն առաջին հավելվածի, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով՝ համաձայն երկրորդ հավելվածի:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
29.06.2026
Կ-131-Ա