Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԻԼՆՅՈՒՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 19.06.2026թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով`  կարգադրում եմ.

1. Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնած առաջին ֆորումին՝ նվիրված քաղաքական բեւեռացմանը, ժողովրդավարության եւ տրանսատլանտյան հարաբերությունների ամրապնդմանը,  մասնակցելու համար 2026 թվականի  հունիսի 21-24-ը Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Մարիամ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը: 
 



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

18.06.2026
Կ-128-Ա