ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.
1. Կազմակերպել 2026 թվականի մայիսի 21-22-ը Հայաստանի Հանրապետությունում կայանալիք «Արհեստական բանականության ինստիտուցիոնալ ինտեգրումը եւ կառավարումը խորհրդարանական հիմնական գործընթացներում» խորագրով սեմինարին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների աշխատակազմերի ներկայացուցիչների, Եվրախորհրդարանի, IPU ներկայացուցիչների, ինչպես նաեւ ՄԱԶԾ ներկայացուցիչների պատվիրակությունների ընդունելությունը:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հ. ԽԱՉԻԿՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակություններին:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող, աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ Է. ԽԱՆԶՐԱԴՅԱՆԻՆ պատվիրակությունների ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 24-ի «Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25ի Կ-22-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու եւ Ազգային ժողովում օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների հետ կապված ներկայացուցչական ծախսեր կատարելու կարգը, Ազգային ժողովում օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնական պատվիրակությունների հետ կապված ներկայացուցչական ծախսերի սահմանաչափերը եւ հուշանվերների տրամադրման կարգը հաստատելու մասին» Կ-326-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
19.05.2026
Կ-110-Ա