Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՈՆԱԿՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 11.05.2026թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1.  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2026 թվականի մայիսի 21-23-ը Մոնակո (Մոնակոյի Իշխանապետություն) գործուղել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Է. ԽԱՆԶՐԱԴՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ  գիշերավարձի՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների եւ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին եւ Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

11.05.2026
Կ-106-Ա