Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 07.05.2026թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 91-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2026 թվականի փետրվարի 6-ի  «Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» թիվ ՆՀ-21-Ն հրամանագիրը եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի փետրվարի 9-ի թիվ 15-Ա որոշումը՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ 2026 թվականի մայիսի 8-ից հունիսի 7-ը (20 աշխատանքային օր) ազատել ծառայողական պարտականությունների կատարումից:

2. Ազգային ժողովի նախագահի խորհրդական Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ 2026 թվականի մայիսի 8-ից հունիսի 7-ը (20 աշխատանքային օր) ազատել ծառայողական պարտականությունների կատարումից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

06.05.2026
Կ-103-Ա