ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ, 163-րդ եւ 167 հոդվածներով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 23-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանի՝ 2026 թվականի ապրիլի 13-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ 2026 թվականի մայիսի 5-ից հունիսի 8-ը ներառյալ տրամադրել 15.03.2023-15.03.2024թթ. ժամանակահատվածի համար հասանելիք տեղափոխված ամենամյա արձակուրդի մի մասը՝ 6 աշխատանքային օր եւ 15.03.2024-15.03.2025թթ. ժամանակահատվածի համար հասանելիք տեղափոխված ամենամյա արձակուրդի մի մասը՝ 18 աշխատանքային օր, ընդամենը՝ 24 աշխատանքային օր տեւողությամբ:
2. 2026 թվականի մայիսի 5-ից հունիսի 8-ը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Խանզրադյանին:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
20.04.2026
Կ-89-Ա