ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի Կ-49-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 14.04.2026թ.
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի 2026 թվականի ապրիլի 13-ի Ն/4129-2026 զեկուցագիրը՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի նախագահի 2026 թվականի մարտի 12-ի «Ստամբուլ գործուղելու մասին» Կ-49-Ա կարգադրության 1-ին կետի «Հասմիկ Հակոբյան Ազգային ժողովի պատգամավոր (ապրիլի 14-20-ը)» բառերը փոխարինել «Հասմիկ Հակոբյան Ազգային ժողովի պատգամավոր (ապրիլի 14-19-ը)» բառերով, ինչպես նաեւ նույն կետի «Դավիթ Առաքելյան Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար (ապրիլի 14-20-ը)» բառերը փոխարինել «Դավիթ Առաքելյան Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար (ապրիլի 14-19-ը)» բառերով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
13.04.2026
Կ-85-Ա