ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2026 թվականի ապրիլի 19-24-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամներ՝ Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ (ապրիլի 20-24-ը), Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ, Սոնա ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԻՆ, Հռիփսիմե ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻՆ, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Ալվինա ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻՆ:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ա. Գեւորգյանի՝ Ստրասբուրգ-Երեւան), օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների եւ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին եւ Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
31.03.2026
Կ-67-Ա