Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ Կ-65-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 31.03.2026թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշումը, ինչպես նաեւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունները (անվանափոխությունները)` կարգադրում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը` համաձայն 1-ին հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի մարտի 26-ի Կ-65-Ա կարգադրությունը ճանաչել ուժը կորցրած:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

31.03.2026
Կ-64-Ա