Armenian    
Ստամբուլ գործուղելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի Կ-49-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 26.03.2026թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի   2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի 2026 թվականի մարտի 19-ի Ն/3067-2026 զեկուցագիրը՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2026 թվականի մարտի 12-ի «Ստամբուլ գործուղելու մասին» Կ-49-Ա կարգադրության 1-ին կետի «Մամիկոն Մարգարյան Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների    կազմակերպման բաժնի պետ (ապրիլի 12-20-ը)» բառերը փոխարինել «Էդուարդ Կարապետյան Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (ապրիլի 12-20-ը)» բառերով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

26.03.2026
Կ-61-Ա