Armenian    
Ազգային ժողովի պատգամավորների եւ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին եւ Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի Կ-364-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 24.03.2026թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովին կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-րդ հոդվածով՝ կարգադրում  եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների եւ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին եւ Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության 1-ին հավելվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.1-ին եւ 21.2-րդ կետերով.

«21.1. Այն դեպքում, երբ գործուղման անհատական իրավական ակտի համաձայն, գործուղվող անձը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրներում (քաղաքներում), ապա օրապահիկը վճարվում է այն երկրի (քաղաքի) օրապահիկի չափով, որն ավելի բարձր է:

 21.2. Այն դեպքում, երբ գործուղման վայր մեկնելիս ինքնաթիռի ժամանման ժամի եւ ամրագրված հյուրանոցում մուտքի (check-in) ժամի միջեւ տարբերությունը գերազանցում է 6 ժամը, համապատասխան հյուրանոցում սենյակը ամրագրվում է եւս մեկ օրով՝ նախատեսվածից մեկ օր շուտ, կամ գործուղվողին վճարվում է մեկ օրվա համար նախատեսված լրացուցիչ գիշերավարձ:

Այն դեպքում, երբ գործուղումից վերադառնալիս ինքնաթիռի մեկնման ժամի եւ ամրագրված հյուրանոցից դուրս գալու (check-out) ժամի միջեւ տարբերությունը գերազանցում է 6 ժամը, համապատասխան հյուրանոցում սենյակը ամրագրվում է եւս մեկ օրով՝ նախատեսվածից մեկ օր ուշ, կամ գործուղվողին վճարվում է մեկ օրվա համար նախատեսված լրացուցիչ գիշերավարձ:»:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

23.03.2026
Կ-56-Ա