ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Կազմակերպել 2026 թվականի մարտի 27-ից ապրիլի 3-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Բելգիայի խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության ընդունելությունը:
2. Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 24-ի «Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի Կ-22-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու եւ Ազգային ժողովում օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների հետ կապված ներկայացուցչական ծախսեր կատարելու կարգը, Ազգային ժողովում օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնական պատվիրակությունների հետ կապված ներկայացուցչական ծախսերի սահմանաչափերը եւ հուշանվերները տրամադրման կարգը հաստատելու մասին» Կ-326-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
12.03.2026
Կ-48-Ա