ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի Կ-32-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 10.03.2026թ.
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ, 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի 2026 թվականի մարտի 6-ի Ն/2608-2026 զեկուցագիրը՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի նախագահի 2026 թվականի փետրվարի 27-ի «Բուխարեստ գործուղելու մասին» Կ-32-Ա կարգադրության 2-րդ կետից հանել «(Ծ. Վարդանյանի՝ Բուխարեստ-Երեւան)» բառերը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
09.03.2026
Կ-43-Ա