ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.
1. Կազմակերպել 2026 թվականի հունվարի 29-ից փետրվարի 3-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան ՅԱԿԱԲԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
2. Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 24-ի «Ազգային Ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25ի Կ-22-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու եւ Ազգային Ժողովում օտարերկրյա պետությունների պաշոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների հետ կապված ներկայացուցչական ծախսեր կատարելու կարգը, Ազգային Ժողովում օտարեկրյա պետությունների պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնական պատվիրակությունների հետ կապված ներկայացուցչական ծախսերի սահմանաչափերը եւ հուշանվերները տրամադրման կարգը հաստատելու մասին» Կ-326-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
29.01.2026
Կ-11-Ա
| 30.01.2026 | Ազգային ժողովի նախագահի 2026 թվականի հունվարի 29-ի թիվ Կ-11-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին |