Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի Կ-216-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 20.01.2026թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 8-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ կարգադրում եմ.

1. Հաստատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհրդի անհատական կազմը՝
 
1) Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
2) Արթուր ՀՈՎՍԵՓՅԱՆ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
3) Արուս ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԲԴԽ աշխատակազմի դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար
4) Անդրանիկ ԵՂՈՅԱՆ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար
5) Հարութ ԱԿԼՈՒՆՑ Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ:

2. Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի սեպտեմբերի 8-ի «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհուրդ ձեւավորելու, խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» Կ-216-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչել:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

19.01.2026
Կ-7-Ա