«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՆՈ-54-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 9-ի N 1766-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին N 1808-Ա որոշումը՝ որոշում եմ.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 9-ի ՆՈ-54-Լ որոշման մեջ կատարել լրացումներ եւ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել.
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման եւ փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (Կ-1211-11.12.2025-ՊԱ-011/0),
«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (Կ-1214-11.12.2025-ՊԱ-011/0), (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում),
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (Կ-1215-11.12.2025-ՊԻ-011/0), (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում),
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-104-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-106-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-107-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-108-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-109-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-110-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-339-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-340-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-341-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (Կ-1212-11.12.2025-ՏՀ-011/0), (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում),
«Կրիպտոակտիվների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (Կ-1213-11.12.2025-ՖՎ-011/0), (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում):
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
11.12.2025
ՆՈ-55-Լ