ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի Կ-295-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 10.12.2025թ.
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի 2025 թվականի դեկտեմբերի 8-ի Ն/13091-2025 զեկուցագիրը՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի նոյեմբերի 14-ի «Փարիզ գործուղելու մասին» Կ-295-Ա կարգադրության 1-ին կետից հանել «, ինչպես նաեւ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2025 դեկտեմբերի 8-10-ը» բառերը եւ թվերը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
09.12.2025
Կ-319-Ա