Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐՈՒՍԱՂԵՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 21.11.2025թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի հրավերով, 44-օրյա պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ունեցող զինծառայողներին ուղեկցելու եւ աշխատանքները համակարգելու նպատակով 2025 թվականի նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ գործուղել Երուսաղեմ (Իսրայելի Պետություն):

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

21.11.2025
Կ-305-Ա