ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 10.11.2025թ.
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.
1. Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկասում» տարածաշրջանային նախագծի շրջանակում քաղաքական հաղորդակցության ծրագրին մասնակցելու համար 2025 թվականի նոյեմբերի 8-11-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
07.11.2025
Կ-281-Ա