Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼԻՄԱՍՈԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 06.11.2025թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) շրջանակում կազմակերպվող «Խորհրդարաններում էթիկայի եւ ամբողջականության ամրապնդում» ծրագրի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի նոյեմբերի 12-15-ը Լիմասոլ (Կիպրոսի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԻՆ:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:




ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

06.11.2025
Կ-279-Ա