ԴՈՒՇԱՆԲԵ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.
1. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, լիագումար նիստերի եւ մշտական հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի նոյեմբերի 12-16-ը Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎԻՆ (նոյեմբերի 11-16-ը), Շիրակ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ (նոյեմբերի 11-16-ը), Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ (նոյեմբերի 11-16-ը), պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ (նոյեմբերի 11-16-ը), ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ (նոյեմբերի 10-16-ը):
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի (Ռ. Ռուբինյանի, Վ. Վարդանյանի, Ա. Սանդիկովի, Շ. Թորոսյանի, Գ. Նազարյանի, Ս. Մնացականյանի՝ 1 գիշերվա, Է. Կարապետյանի՝ 2 գիշերվա)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների եւ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին եւ Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (4 գիշերվա) վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
04.11.2025
Կ-277-Ա
| 11.11.2025 | Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի նոյեմբերի 4-ի Կ-277-Ա կարգադրությունում փոփոխություններ կատարելու մասին |