Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 24.10.2025թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

 1. Կազմակերպել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանին  մասնակցելու համար 2025 թվականի հոկտեմբերի 24-30-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ ԽՎ Եվրախորհրդարանի եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների  պատվիրակությունների ընդունելությունը:

1. Ազգային ժողովի պատգամավոր Մարիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Է. ԽԱՆԶՐԱԴՅԱՆԻՆ`  պատվիրակությունների ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի  25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

24.10.2025
Կ-270-Ա


04.11.2025 Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի հոկտեմբերի 24-ի Կ-270-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին