ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի Կ-83-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 8-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ կարգադրում եմ.
1. Հաստատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհրդի անհատական կազմը՝
| 1) Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր |
| 2) Արթուր ՀՈՎՍԵՓՅԱՆ | Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
| 3) Արուս ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ | ԲԴԽ աշխատակազմի դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար |
| 4) Անդրանիկ ԵՂՈՅԱՆ | Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական |
| 5) Հարութ ԱԿԼՈՒՆՑ | Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ: |
2. Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի ապրիլի 15-ի «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում թեկնածուների ընտրության համար մրցութային խորհուրդ ձեւավորելու, խորհրդի անհատական կազմը հաստատելու եւ Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի Կ-368-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-83-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչել:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ Ռ. ՌՈՒԲԻՆՅԱՆ
21.10.2025
Կ-267-Ա