ՍՈՖԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1. Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) Մշտական hանձնաժողովի նիստին եւ ՍԾՏՀ ԽՎ 66-րդ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին մասնակցելու համար 2025 թվականի նոյեմբերի 22-25-ը Սոֆիա (Բուլղարիայի Հանրապետություն) գործուղել ՍԾՏՀ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԻՆ, պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ Սերգեյ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ (նոյեմբերի 23-25-ը), Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ (նոյեմբերի 23-25-ը), ինչպես նաեւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի առաջատար մասնագետ Աննա ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ (նոյեմբերի 23-25-ը):
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Է. ԽԱՆԶՐԱԴՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի եւ օրապահիկի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների եւ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին եւ Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ Ռ. ՌՈՒԲԻՆՅԱՆ
21.10.2025
Կ-265-Ա