Armenian    
Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի Կ-119-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 03.10.2025թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, 138-րդ հոդվածով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2021 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին» Կ-119-Ա կարգադրության 2-րդ հավելվածի 1-ին կետի «Թորոսյան Արսեն» բառերը փոխարինել «Հունանյան Հռիփսիմե» բառերով, ինչպես նաեւ նույն հավելվածի 5-րդ կետի «Հունանյան Հռիփսիմե» բառերը փոխարինել «Օհանյան Վանիկ» բառերով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

03.10.2025
Կ-241-Ա