Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 02.10.2025թ.

Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2025 թվականի հոկտեմբերի 2-ի ԱԺԽՈ-047-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2025 թվականի սեպտեմբերի 30-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով.

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծ:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

02.10.2025
ՆՈ-51-Լ