ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի Կ-225-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 26.09.2025թ.
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արփի Առաքելյանի 2025 թվականի սեպտեմբերի 26-ի Ն/10008-2025 զեկուցագիրը` կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի սեպտեմբերի 17-ի «Մադրիդ, Անդորրա Լա Վելլա եւ Բարսելոնա գործուղելու մասին» Կ-225-Ա կարգադրության 1-ին կետը «Ալեն Սիմոնյան Ազգային ժողովի նախագահ» բառերից հետո լրացնել «(սեպտեմբերի 22-25-ը Մադրիդ)» բառերով եւ նույն կետը «Աշխեն Հայրապետյան Ազգային ժողովի նախագահի խորհրդական» բառերից հետո լրացնել «(սեպտեմբերի 22-25-ը Մադրիդ)» բառերով, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ԱՐՇԱԿՅԱՆ
26.09.2025
Կ-235-Ա