ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 11.09.2025թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2025 թվականի սեպտեմբերի 8-ից գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով.
1) «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում):
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
11.09.2025
ՆՈ-50-Լ