Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի Կ-67-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 11.09.2025թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» Կ-67-Ա կարգադրության՝

1) 158-րդ կետից հետո լրացնել նոր՝ 158.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-2.2-144)՝ համաձայն 158.1-րդ հավելվածի:».

2) 159-րդ կետից հետո լրացնել նոր՝ 159.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-2.2-145)՝ համաձայն 159.1-րդ հավելվածի:».

3) 202-րդ կետից հետո լրացնել նոր՝ 202.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-3.1-42)՝ համաձայն 202.1-րդ հավելվածի:»:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

10.09.2025
Կ-218-Ա