ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի Կ-64-Ա ԵՎ Կ-65-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի մարտի 26-ի «Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» Կ-65-Ա կարգադրության 1-ին հավելվածում՝
1) 93-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով.
2) «Ընդամենը» տողի «34» թիվը փոխարինել «35» թվով.
3) 148-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «3» թիվը փոխարինել «5» թվով.
4) «Ընդամենը» տողի «15» թիվը փոխարինել «17» թվով.
5) Վերջին տողի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «650» թիվը փոխարինել «653» թվով:
2. Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի մարտի 26-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» Կ-64-Ա կարգադրության 1-ին հավելվածի՝
1) 2.2-րդ գլխում՝ լրացնել նոր 107.1-ին եւ 108.1-ին կետերը.
«107.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ,».
«108.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ,».
2) 3.1-ին գլխում՝ լրացնել նոր 8.1-ին կետը.
«8.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնի առաջատար մասնագետ,»:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ Ռ. ՌՈՒԲԻՆՅԱՆ
04.09.2025
Կ-214-Ա