Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 02.09.2025թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը՝ կարգադրում եմ.

1. Միջխորհրդարանական բարեկամական կապերի  ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի պատգամավոր, Ղրղզստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բակտիբեկ ՍԻԴԻԿՈՎԻՆ պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

01.09.2025
Կ-210-Ա