ԱՎԱԶԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 24.07.2025թ.
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների 3-րդ համաժողովի խորհրդարանական ֆորումին մասնակցելու համար 2025 թվականի օգոստոսի 4-8-ը Ավազա (Թուրքմենստան) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԻՆ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ Ռ. ՌՈՒԲԻՆՅԱՆ
23.07.2025
Կ-195-Ա
30.07.2025 | Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի հուլիսի 23-ի Կ-195-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին |