Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄԵՆԱՄՅԱ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 14.07.2025թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի պատգամավորներին (բացառությամբ` Ազգային ժողովի նախագահի) տրամադրել 2025 թվականի ամենամյա հերթական արձակուրդը՝ 30 աշխատանքային օր, 2025 թվականի հուլիսի 15-ից օգոստոսի 25-ը ներառյալ:

2. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ տրամադրել 2025 թվականի ամենամյա հերթական արձակուրդի մի մասը՝ 24 աշխատանքային օր, հուլիսի 15-18-ը ներառյալ եւ օգոստոսի 4-29-ը ներառյալ:

3. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ տրամադրել 2025 թվականի ամենամյա հերթական արձակուրդի մի մասը՝ 23 աշխատանքային օր, հուլիսի 16-ից օգոստոսի 1-ը ներառյալ եւ օգոստոսի 18-29-ը ներառյալ:

4. Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԻՆ տրամադրել 2025 թվականի ամենամյա հերթական արձակուրդի մի մասը՝ 29 աշխատանքային օր, հուլիսի 15-ից օգոստոսի 1-ը ներառյալ եւ օգոստոսի 11-29-ը ներառյալ:

5. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Հ. ԱՐՇԱԿՅԱՆ

14.07.2025
Կ-190-Ա


15.07.2025 Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի հուլիսի 14-ի Կ-190-Ա կարգադրությունում լրացում կատարելու մասին