Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԼԱԴԻՄԻՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 04.07.2025թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասով, 16-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 27-ի եզրակացությունը, ինչպես նաեւ Վլադիմիր Խաչատրյանի 2025 թվականի հունիսի 27-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. Վլադիմիր Հովհաննեսի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ 2025 թվականի հուլիսի 3-ից նշանակել Ազգային ժողովի աշխատակազմի ավտոմատ կառավարման եւ տեղեկատվական համակարգերի վարչության պետի (ծածկագիր՝ 1-1.2-10) պաշտոնում:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

03.07.2025
Կ-176-Ա