Armenian    
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի արձակուրդի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի Կ-169-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 03.07.2025թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի հունիսի 25-ի «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի արձակուրդի մասին» Կ-169-Ա կարգադրության 2-րդ կետի «հուլիսի 8-9-ը ներառյալ» բառերը փոխարինել «հուլիսի 8-ին» բառերով, ինչպես նաեւ 2-րդ կետից հետո լրացնել նոր կետ՝ հետեւյալ բովանդակությամբ. «2.1. 2025 թվականի հուլիսի 9-ին Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ:»:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

03.07.2025
Կ-175-Ա