Armenian    
Վաշինգտոն գործուղելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի Կ-147-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 25.06.2025թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի 2025 թվականի հունիսի 24-ի Ն/6941-2025 զեկուցագիրը՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի հունիսի 12-ի «Վաշինգտոն գործուղելու մասին» Կ-147-Ա կարգադրության 1-ին կետից հանել «Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին,» բառերը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

25.06.2025
Կ-167-Ա