Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԴՈՐԴՈՆՅ ԵՎ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 19.06.2025թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում  եմ.

1. Աշխատանքային այցով 2025 թվականի հուլիսի 5-6-ը Դորդոնյ եւ հուլիսի 7-10-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ,  Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆԻՆ, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ  Արմեն ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, Տարոն ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ,  Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ եւ  Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ ԲԱԴՈՅԱՆԻՆ (2025 թվականի հուլիսի 5-8-ը):

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Է. Բադոյանի՝ Երեւան-Դորդոնյ), օրապահիկի, ինչպես նաեւ  գիշերավարձի (Է. Բադոյանի՝ 4 գիշերվա)՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների եւ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին եւ Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

18.06.2025
Կ-158-Ա


19.06.2025 Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի հունիսի 18-ի Կ-158-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին
03.07.2025 Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի հունիսի 18-ի Կ-158-Ա կարգադրությունում փոփոխություններ կատարելու մասին
07.07.2025 Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի հունիսի 18-ի Կ-158-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին