ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1. Պաշտոնական այցով 2025 թվականի մայիսի 12-16-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով.
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ | Ազգային ժողովի նախագահ |
Վաղարշակ ՀԱԿՈԲՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար |
Դավիթ ԴԱՆԻԵԼՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր |
Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի խորհրդական |
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ |
Մամիկոն ՄԱՐԳԱՐՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ (մայիսի 11-16-ը) |
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ - օպերատոր |
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր: |
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների եւ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին եւ Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
08.05.2025
Կ-114-Ա