ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի Կ-93-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 05.05.2025թ.
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի 2025 թվականի ապրիլի 30-ի Ն/4577-2025 գրությունը՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի ապրիլի 22-ի «Կրիստիանսանն գործուղելու մասին» Կ-93-Ա կարգադրության 2-րդ կետից հանել «ճանապարհածախսի,» բառերը եւ լրացնել նոր 3-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ. «3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսի վճարումը կատարում է հրավիրող կողմը:»:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
02.05.2025
Կ-109-Ա